ՊԵԿ-ը նախաձեռնում է հանդիպում հանրային սննդի ոլորտի տնտեսվարողների հետ

ԵՐԵՎԱՆ ԱՊՐԻԼԻ 3,  24News 

սնունդ

Հաշվի առնելով վերջին օրերին հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսվարողներին հուզող խնդիրների վերաբերյալ հանրային հարթակում ծավալվող քննարկումները, մասնավորապես՝ Ռեստորանների հայկական միության բարձրաձայնած մտահոգությունները` Պետական եկամուտների կոմիտեն պատրաստակամություն է հայտնում կազմակերպել ևս մեկ հանդիպում ոլորտի բոլոր ներկայացուցիչների հետ:

Այս մասին հայտարարություն է տարածել ՊԵԿ-ը:

«Նկատի ունենալով, որ հանրային սննդի ոլորտում գործունություն իրականացնող տնտեսվարողների մոտ դեռևս առկա են ՊԵԿ-ի կողմից իրականացվող հսկողական աշխատանքների մասով մտահոգություններ, լիարժեք փոխըմբռնման հասնելու նպատակով բաց քննարկման հարթակը ևս մեկ հնարավորություն է համատեղ ի մի բերել և գույքագրել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերը:

Գործընկերային մթնոլորտում տնտեսվարողների հետ նախաձեռնվող լրացուցիչ այս հանդիպմանը Կոմիտեն ակնկալում է, որ կվերհանվեն հուզող բոլոր խնդիրները և լուծումներ կգտնվեն՝ ի շահ ոլորտի զարգացման ու ՀՀ օրենսդրության լիարժեք պահպանման:

Հանդիպումը նախատեսվում է կազմակերպել ապրիլի 7-ին՝ ժամը 14.30-ին, ք. Երևան, Ահարոնյան 12/3 հասցեում: ՊԵԿ-ն ակնկալում է ակտիվ մասնակցություն և կառուցողական քննարկում»,-ասված է հայտարարության մեջ:

--00—ՄՀ