Գերեվարված գյումրեցիների հարազատները Շիրակի մարզում ճանապարհներ են փակել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News

Գերեվարված գյումրեցիների հարազատները Շիրակի մարզում միջպետական նշանակության և համայնքային ճանապարհներ են փակել։ Այս մասին հայտնում է 1lurer.am-ը:

Այս պահին փակ է Գյումրի-Երևան պետական մայրուղին՝ Ազատանի հատվածում և Հոռոմի խաչմերուկում։ Գյումրի-Վանաձոր ճանապարհը փակ է Ջաջուռ գյուղի հատվածում, իսկ Գյումրի-Բավրան՝ Աշոցք գյուղի մոտ։

Բողոքող քաղաքացիները ընդգծել են, որ իրենց պայքարն ապաքաղաքական է, պահանջում են իրենց զավակներին։

Անհետ կորած զինծառայողների ծնողներն էլ երեկվանից արգելափակել են ՀՀ պաշտպանության նախարարության մուտքերը։

--00--ԱԹ