Ապրիլի 28-ից մինչև մայիսի 1-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 26, 24News

ծաղիկ

Ապրիլի 26-ի ցերեկը, 28-30-ն՝ առանձին շրջաններում, 27-ին, մայիսի 1-ին՝ շրջանների զգալի մասում հատկապես կեսօրից հետո և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

նկար
Երևան քաղաքում՝

Ապրիլի 26-ին՝ կեսօրից հետո, 27-30-ը, մայիսի 1-ին՝ գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վ:

նկար

--00—ԼՄ