Սյունեցին զգացմունք չունի՞, պատմություն չգիտի՞, ընկալումներ ու պատկերացումներ չունի՞

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 28, 24News

Ազգային ժողովի պատգամավոր Գոռ Գևորգյանի համար հայհոյանքի ցանկացած դրսևորում անընդունելի է՝ անկախ հանգամանքից՝ հայհոյողն իշխանության, ընդդիմության ներկայացուցիչ է, թե չքաղաքականացված անձ։

24News-ի հետ զրույցում նա ընդգծեց՝ ցանկացած հայհոյանք, այդ թվում՝ Սյունիքում հնչածը, մերժելի է:
«Հայհոյանքն, անխոս, մերժելի է, բայցև հասկանալի է սյունեցիների ցասումը: Այդ մարդիկ ամեն օր առերեսվում են թշնամու հետ, ու մենք՝ Երևանում նստածներս, հասկանո՞ւմ ենք նրանց վախերն ու խնդիրները: Մեզ ի՞նչ է թվում՝ սյունեցին զգացմունք չունի՞, պատմություն չգիտի՞, ընկալումներ ու պատկերացումներ չունի՞»,- նշեց մեր զրուցակիցը:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ