Ադրբեջանը կովիդով վարակվածների ու մահերի թվով առաջ է անցել Հայաստանից և Վրաստանից

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 1, 24News

կորոնավիրուս

Տարածաշրջանում կորոնավիրուսով վարակավածների թվերը շարունակվում են փոփոխվել: 

Չնայած երկրում օրեցօր աճող վարակվածների թվին՝ Հայաստանը վարակակիրների թվով աշխարհի երկրների ցանկում 70-րդն է: Համավարակից հետո վարակակվածների ընդհանուր թիվը 216,596 է, որից 199,115-ն այս պահին ապաքինվում է, մահացել է 4,128 մարդ:  

Հաջորդը Վրաստանն է, ցանակում 54-րդն է, վարակակիրների ընդհանուր թիվը երկրում 311,457 է, մոտ 95 հազարով ավելի, քան Հայաստանում: 291,457-ն այս պահին ապաքինվում է, մահացել է 4,130 մարդ:  

Հաջորդը Ադրբեջանն է, ցանկում 53-րդն է, վարակակիրների ընդհանուր թիվը այդ երկրում՝ 320,322, ավելի քան 100 հազարով ավելի է, քան Հայաստանում: 291,564-ն այս պահին ապաքինվում է, մահացել է 4,538 մարդ:  

Տարածաշրջանի երկրներից Իրանը ցանկում շարունակում է մնակ 14-րդը. վարակակիրների ընդհանուր թիվը երկրում 2,516,157 է: 1,971,064-ն այս պահին ապաքինվում է, մահացել է 72,090 մարդ:  

Հայաստանի հարևան երկրներից վարակակիրների ամենամեծ թիվն ունի Թուրքիան. աշխարհի երկրների ցանկում 5-րդն է, վարակակիրների ընդհանուր թիվը երկրում 4,820,591 է: 4,323,897-ն այս պահին ապաքինվում է, մահացել է 40,131 մարդ:  

Նշենք, որ մայիսի 1-ի՝ ժամը 18:30-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը 152 միլիոն 159 հազար 150 է, որից 3,196,748-ը մահացել է, 129,439,942-ը՝ ապաքինվել: Ակտիվ վարակակիրների թիվն աշխարհում 19,522,460 է, որից 112,285 մարդ կամ 0,6 %-ը ծայրահեղ ծանր վիճակում է:

--00—ԼՄ