Բրազիլիայում AstraZeneca-ով պատվաստումից հետո հղի կին է մահացել

ԵՐԵՎԱՆ,  ՄԱՅԻՍԻ 12,  24News

AstraZeneca

Բրազիլիայում դադարեցրել են հղի կանանց կորոնավիրուսի դեմ AstraZeneca-ով պատվաստումները՝ պատվաստուման հետևանքներից հղի կնոջ մահվան դեպքից հետո: Այս մասին հայտնում է Reuters-ը:

Նշվում է, որ 35-ամյա կինը պատվաստումից հետո մահացել է ինսուլտից: Հոսպիտալացման պահին նա 23 շաբաթական հղի էր: Այս դեպքից հետո կանանց, ովքեր արդեն իսկ պատվաստվել են AstraZeneca-ով, խորհուրդ են տվել հետազոտվել:

Ներկայում իշխանությունները քննում են տեղի ունեցածը: Հղի կանանց պատվաստման դադարեցումը վերաբերելու է միայն այս պատվաստանյութին: 

--00--ԱԹ