Վրաստանի վարչապետը ժամանեց Երևան

ԵՐԵՎԱՆ,  ՄԱՅԻՍԻ 11,  24News 

ղարիբաշվիլի

Վրաստանի վարչապետը պաշտոնական այցով ժամանեց Երևան։ ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այսօր «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել եմ պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին»:

Մայիսի 12-ին  պաշտոնական այցով Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: Այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի, ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ: 

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Վրաստանի վարչապետը հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: 

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի անունից ի պատիվ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի կտրվի պաշտոնական ընթրիք:

Ավինյան-Ղարիբաշվիլի

--00--ԱԹ