ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 12, 24News
Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի և ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին և ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
--00--ԱԹ