Հայկին ապօրինի զրկում են անազատությունը վերաքննիչ դատարանում վիճարկելու հնարավորությունից

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 19, 24News

Ռուբեն Մելիքյան

«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում հիշեցրել է, որ արդեն 21 օր է կալանավորված է Գլխավոր դատախազության մոտ ի պաշտպանություն սյունեցիների բողոքի ակցիա իրականացնողներից Հայկ Հեքիմյանը։

Գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Այս իշխանությունները զրոյացնում են ոչ միայն մեր ազգային արժանապատվությունը, այլև դիմադրողականությունը։

Արդեն 21 օր է՝ ինչ արժանապատիվ սյունեցիների նկատմամբ «բեսպրեձելի» դեմ Գլխավոր դատախազության առջև բողոքի ակցիայի մասնակից Հայկ Հեքիմյանը զնդանված է։ Նրան զնդանելու պատրվակը ոստիկանին հարվածելն է, մինչդեռ նույնիսկ քննչական մարմիններն են ընդունում, որ առաջինը հարվածողը ոստիկանն է եղել։

Ավելին, արդեն 6 օր է՝ Հայկին արհեստականորեն ու ապօրինի զրկում են իր անազատությունը վերաքննիչ դատարանում վիճարկելու հնարավորությունից։

Ազատությու՛ն քաղբանտարկյալ Հայկ Հեքիմյանին»։

--00--ԱՀ