BMW-ն Երևան-Սևան ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News

Հասարակական

Մայիսի 26-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։55-ի սահմաններում Չարենցավան քաղաքի բնակիչ՝ 25-ամյա Արամ Պետրոսյանը իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 24 կմ-ին դեսևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել ձորում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և քաղաքացիների օգնությամբ ուղղել այն։

--00--ԿԿ