Պատերազմը չի ավարտվել, մեզ մի վախեցրեք պատերազմով, գործողներ հեռացեք․ Թևան Պողոսյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News

Թևան

Հիմա գոնե պարզ է, որ մեր պատերազմը չի ավարտվել, ոչ թե հիպոտետիկ խոսք է, այլ իրականություն: Դե էլ մի վախեցրեք պատերազմով: Այնպես որ պատերազմի մեջ ենք: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ նախագահի խորհրդական Թևան Պողոսյանը։

«Մնացած բացատրությունները անվտանգության հարցերի վերաբերյալ իմաստ չեմ գտնում կրկնել ու կրկնել: Ասողին լսող է պետք:

Գործողներ հեռացեք: Հեռացեք, օր առաջ, հանուն Հայաստանի, հանուն մեր հայրենիքի անվտանգության։

Հանուն Հայաստանի, 2020-ի հոկտեմբեր-նոյեմբեր ամենօրյա առաջարկս գոնե այսօր իրականացրեք՝ կազմավորել Պաշտպանության Պետական Կոմիտե և հակաճգնաժամային կառավարիչների թիմ»,- գրել է նա:

  --00—ՄՀ