Պատերազմը որոշ տեղերում քնած են դիմավորել, դեպքեր կան, որ ես եմ արթնացրել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 19, 24News

Պատերազմը որոշ տեղերում քնած են դիմավորել, դեպքեր կան, որ ես եմ արթնացրել: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց քաղաքագետ Թևան Պողոսյանը։

Պողոսյանի համոզմամբ՝ պատերազմում են պետությունները, այլ ոչ թե առանձին ինչ-որ մի ինստիտուտ՝ բանակը, այսինքն չի կարելի պատասխանատվությունը բարդել միայն բանակի վրա։

Քաղաքագետը նաև հիշեցրեց իշխանության նախնական վերաբերմունքը բանակի նկատմամբ, իբրև թե Հուլիսյան մարտերի ժամանակ պնդում էին, թե բանակը ամենահզորն է, մարտական խաչեր էին բաժանում, Սարդարապատ անում, իսկ հիմա փորձում են խուսափել քաղաքական պատասխանատվությունից՝ պարտության ողջ մեղքը բարդելով բանակի վրա։

Մանրամասները՝ տեսանյութում։