ԲՀԿ-ն ընտրություններին կմասնակցի «Անվտանգ հայրենիք, հզոր պետություն» կարգախոսով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 7, 24News

Ծառուկյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում է «Անվտանգ հայրենիք, հզոր պետություն» կարգախոսով: Այս մասին այսօր կուսակցության նախընտրական ծրագրի ներկայացմանն ասել է ԲՀԿ ցուցակի երրորդ համար Իվետա Տոնոյանը:

Նա հայտնել է, որ կարգախոսի ընտրությունը պատահական չէ, այն բխում է  մեր երկրի առաջնահերություններից՝ անվտանգությունից, ապա տնտեսության զարգացումից: Տոնոյանը հայտնել է, որ կուսակցությունը՝ առաջնորդի՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, ունենալու է շատ ակտիվ մասնակցություն, այցեր են լինելու հանրապետության բոլոր մարզերում, լինելու են հանդիպումներ, ներկայացնելու են նախընտրական ծրագիրը:

--00--ԱԹ