Սինանյանն ու Ուկրաինայի ԱԳ փոխնախարարը գործակցելու պատրաստակամություն են հայտնել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 9, 24News

նկար

Ուկրաինա աշխատանքային այցի շրջանակում գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ուկրաինայի փոխարտգործնախարար Վասիլի Բոնդարի հետ։ Այս մասին հայտնում է Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը։

Գլխավոր հանձնակատարը նախ ներկայացրել է հայկական սփյուռքի հետ աշխատանքի փորձը, մանրամասնել որոշ ծրագրեր և ուղղություններ։ Վասիլի Բոնդարը կարևորել է այս շրջանակներում փորձի փոխանակումը և անդրադարձ կատարել ուկրաինական սփյուռքի հետ աշխատանքի իրենց քայլերին։

Այս համատեքստում կարևորվել է Հայաստանի փորձի ուսումնասիրումը։ Հանդիպման ավարտին կողմերը հետագա համագործակցության պատրաստակամություն են հայտնել։

նկար

--00—ԼՄ