Խորհուրդ է տրվում 11։00-17։00-ն խուսափել արևի ուղիղ ճառագայթներից․ կա հրդեհավտանգ իրավիճակ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 17, 24News

հրդեհ
Առաջիկա 5 օրերին Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում, Վայոց Ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ ՈՒլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր։ Խորհուրդ է տրվում ժամը 11։00-ից մինչև 17։00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից։

Հանրապետության տարածքում`

Հունիսի 17-ի ցերեկը, 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

նկար
Երևան քաղաքում՝

Հունիսի 17-ի ցերեկը, 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

նկար
Երևան քաղաքի հունիսի 18-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան`                  36.00C (2000 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան`                     10.20C (1988 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան`                21.30C

--00—ԼՄ