Քննարկվել է Արցախի ջրամատակարարմանը և էլեկտրամատակարարմանն առնչվող հարցեր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 1, 24News

․

Հուլիսի 1-ին Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն անցկացրել է աշխատանքային հանդիպում, որի ընթացքում պատասխանատու մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվել են Հանրապետության բնակավայրերի ջրամատակարարմանը եւ էլեկտրամատակարարմանն առնչվող հարցեր։ Այս մասին տեղեկանում ենք ԱՀ անվտանգության խորհրդի գրասենյակից։

Հանձնարարվել է ուսումնասիրել նշված ոլորտներում առկա իրավիճակի բարելավմանն ուղղված հնարավորությունները եւ սեղմ ժամկետներում ձեռնարկել համապատասխան միջոցներ։

--00--ԱՀ