Սյունիքում 63-ամյա վարորդը «Toyota»-ով մի քանի պտույտ գլորվել, ընկել է ձորակը. կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 6, 24News

նկար

Այսօր՝ հուլիսի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 10։15-ի սահմանում Երևանի բնակիչ, 63-ամյա Արտուշ Հակոբյանը իր վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 214.5 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և, մի քանի պտույտ գլորվելով, կողաշրջված հայտնվել ճանապարհի ձախակողմյան ձորակում, գրում է shamshyan.com-ը։

նկար

Ըստ աղբյուրի՝ վարորդը տեղափոխվել է «Սիսիան» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։ 

նկար

--00—ԼՄ