Արագածավան գյուղում տան տանիք է այրվել

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւLԻՍԻ 9,  24News

ԱԻՆ

Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը hուլիսի 9-ին, ժամը 12:17-ին ահազանգ է ստացել, որ Արագածավան գյուղում այրվում է տան տանիք:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գայի փողոցում գտնվող շենքերից մեկի տանիքում։

Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 13:29-ին, մարվել՝ 14:30-ին: Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը՝ մոտ 230 քմ և մոտ 150 քմ՝ մասնակի:

--00--ԱՀ