24-ամյա երիտասարդը պոկել է 64-ամյա կնոջ պարանոցի ոսկյա շղթան և դիմել փախուստի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 20, 24News

Հասարակական

Հուլիսի 16-ին ոստիկանության Արաբկիրի բաժին հաղորդում էր ստացվել, որ ժամը 21.10-ին անհայտ անձը Մամիկոնյանց փողոցի շենքերի բակում, քաշել պոկելով, հափշտակել էր 64-ամյա կնոջ պարանոցի ոսկյա շղթան և դիմել փախուստի:

Ոստիկանությունից հայտնում են, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Արաբկիրի ոստիկանները պարզել են կողոպուտը կատարողի ինքնությունը:

24-ամյա երիտասարդը հայտնաբերվել և, կողոպուտը կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել բաժին, ապա ներկայացվել նախաքննական մարմնին ու ձերբակալվել:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է նախաքննություն:

--00--ԿԿ