Չվճարելով ուղեվարձը՝ հափշտակել էր վարորդի ոսկյա շղթան ու փախել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1, 24News

․

Օգոստոսի 28-ի լույս գիշերը, ժամը 05.35-ին, ոստիկանություն զանգած 53-ամյա տղամարդը հաղորդում էր տվել, որ մոտ մեկ ժամ առաջ որպես տաքսի վարած իր «Օպելն» էր նստել մի երիտասարդ, որը Շահսուվարյան փողոցում, չվճարելով ուղեվարձը, հափշտակել էր իր պարանոցի ոսկյա շղթան՝ խաչով, և դիմել փախուստի:

Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են կողոպուտը կատարողի ինքնությունը: Օգոստոսի 31-ին 39-ամյա երիտասարդը Ն. Տիգրանյան փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է Արաբկիրի քննչական բաժին:

Նախաձեռնվել է քրեական վարույթ:

Կատարվում է նախաքննություն:

--00--ՀԱ