Ջերմուկում թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով բերման է ենթարկվել երկու անձ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 21, 24News

Հուլիսի 16-ին ոստիկանության Ջերմուկի բաժնի ծառայողները, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, Կեչուտ գյուղ տանող ճանապարհի սկզբնամասում հայտնաբերել և, մեքենայով հանդերձ, ոստիկանություն բերման են ենթարկել Արարատի մարզի Այգեզարդ գյուղի՝ 29-ամյա և Արտաշատի 27-ամյա երկու բնակիչների։

Բերման ենթարկվելիս 29-ամյա տղամարդը գրպանից նետել էր 2 կաթուցիչ:
Ճանապարհամերձ հողամասից զննությամբ հայտնաբերվեցին կաթուցիչները, որոնց պատերին մոխրացած, մուգ շագանակագույն կանեփանման հետքեր կային։

Ըստ 29-ամյա տղամարդու՝ կաթուցիչները իրենն են, որոնցից մեկը լցված էր կանեփի զանգվածով, իսկ մյուսի թմրամիջոցը ծխելու միջոցով օգտագործվել էր:
Նշանակվել է փորձաքննություն:

Նախապատրաստվում են նյութեր:

--00--ԿԿ