Երևանում Opel-ով վրաերթի ենթարկված տղամարդը հիվանդանոցում մահացել է

ԵՐԵՎԱՆ,  ՕԳՈՍՏՈՍԻ 7,  24News

վթար

Օգոստոսի 6-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։25-ի սահմաններում Opel Vectra մակնիշի ավտոմեքենան Սեբաստիա 23 շենքի հարևանությամբ վրաերթի է ենթարկել 50-60 տարեկան տղամարդ հետիոտնի։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, և օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վրաերթի ենթարկվածին տեղափոխել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Հիվանդանոցում, վրաերթի ենթարկվածը, գիտակցության չգալով, մահացել է։

  --00—ՄՀ