Մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Հրազդանում. վարորդը հայտնաբերվել է

ԵՐԵՎԱՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 8,  24 News

ՃՏՊ

Նոյեմբերի 7-ին, ժամը 20.20-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 61-ամյա Թևան Ղազարյանին՝ պատճառելով մահ և դիմել է փախուստի:

Ոստիկանությունից հայտնում են, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ վրաերթ կատարողը «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի 59-ամյա վարորդն է, որը հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Հրազդանի բաժին, ապա ներկայացվել է նախաքննական մարմնին: «ՎԱԶ-2107»-ը հայտնաբերվել է Ջրառատ թաղամասում և տեղափոխվել է ոստիկանության Հրազդանի բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Կատարվում է նախաքննություն։

--00--ԱՀ