Մահվան ելքով վրաերթ Հյուսիսային ավտոկայանի մոտ․ վրաերթի է ենթարկվել 27-ամյա հետիոտն

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

․

Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com

Ժամը 17:20-ի սահմաններում, Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Հյուսիսային ավտոկայանի հարևանությամբ, Հրազդան քաղաքի բնակիչ Մարտիրոս Մ.-ն՝ իր վարած Opel մակնիշի ավտոմքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ, 27-ամյա Մովսես Ջ.-ին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը հարվածի արդյունքում շպրտվել և բախվել է Բյուրեղավան քաղաքի բնակիչ Լիանա Ա.-ի վարած Mazda մակնիշի ավտոմեքենայի հետնամասին: Վիրավորին առաջինը օգնության են հասել Opel-ի և Mazda-ի վարորդները, Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները և օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումը, ովքեր վիրավորին նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել Միքայելյանի անվան վիրաբուժական ինստիտուտ: Դեպքի վայր են ժամանել Երևանի Ճանապարհային ոստիկանության ծառայողները:

Փաստի առթիվ հետաքննիչ Ժ. Մարգարյանի որոշմամբ՝ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, հարուցվել է քրեական գործ և այն փոխանցվելու է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին:

--00--ԱՀ