Երևանի կենտրոնի ծառերը չեն ջրվում, որ չորանան, ամենաանառողջ միջավայրն այնտեղ է. ճարտարապետ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 9, 24News

Երևանի կենտրոնը ամենաանառողջ միջավայրն է, մնացած քաղաքները անտեսված են։ Այս մասին 24TV֊ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց ճարտարապետ Անահիտ Թարխանյանը։

Ճարտարապետի կարծիքով՝ Երևանի և մարզերի միջև ռեսուրսներն անհավասար են բաշխված, փոքր քաղաքները լքված են։ Նրա համոզմամբ՝ հեղափոխություն եղավ, բայց ապօրինի սեփականաշնորհված տարածքները չվերադարձվեցին. քաղաքաշինության ոլորտում նոր իշխանությունները շարունակում են հների մոտեցումները, ավելին՝ Երևանի կենտրոնի ծառերը չեն ջրվում, որ չորանան։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00--ԱԹ