Երևանի Հասրաթյան փողոցում խանութի տանիք է այրվել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 9, 24News

․

Օգոստոսի 9-ին, ժամը 16։15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Հասրաթյան փողոցում այրվում է խանութի տանիք։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։59-ին, մարվել՝ 17։13-ին։ Այրվել է չշահագործվող շինության տանիքի փայտե կառուցատարրերի (ընդհանուր՝ 400 քմ) մոտ 200 քմ հատվածը։

--00--ԱՀ