Զառ գյուղում չշահագործվող խանութի տանիքում հրդեհ է բռնկվել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 5, 24News

photo_2023-04-05_18-49-00

Ապրիլի 4-ին, ժամը 16։15-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զառ գյուղում այրվում է չշահագործվող խանութի տանիք։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։04-ին, մարվել՝ 17։24-ին։ Այրվել են տանիքի (մոտ 100 քմ) փայտե կառուցատարրերից մոտ 15 քմ հատված։

--00—ՅՄ