Դիլիջանի բնակիչը «Անտառաբու» է պահել․ ԲԸՏՄ աշխատակիցները թռչունին վերադարձրել են բնություն

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 19, 24News

բու

Օրերս ֆեյսբուքյան օգտատեր Սամվել Պիպոյանն իր էջում ահազանգել է Դիլիջան քաղաքում բնակչի ձեռքին տեսած «Անտառաբու»-ի մասին։ Այս մասին հայտնում է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը։

«Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ահազանգի հետքերով այցելել են Դիլիջան քաղաք Հ.Մ.-ի բնակարան և հայտնաբերել թռչնին։

 Տեսուչների բացատրական աշխատանքների արդյունքում բուն տեղափոխվել է հարակից անտառային տարածք և բաց թողնվել վայրի բնություն»,- ասված է գրառման մեջ։

Տեսանյութը՝ այստեղ ։

--00—ՄՀ