Սրճարանի աշխատակիցը աղվեսին բռնել, պահել էր վանդակում․ կենդանին վերադարձվեց մայր բնություն

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւLԻՍԻ 8,  24News

աղվես

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հայտնում է, որ օրերս ֆեյսբուքյան իրենց էջին ահազանգ էր ստացվել վանդակում պահվող աղվեսի վերաբերյալ։

ԲԸՏՄ Երևանի տարածքային բաժնի աշխատակիցներն անհապաղ մեկնել և Երևան քաղաքի Խուդյակով փողոցի 175/1 հասցեում՝ «Կարաս» սրճարանի ետնամասում հայտնաբերել են անազատության մեջ պահվող աղվես։ Աղվեսին սրճարանի բակից աշխատակիցը բռնել և վանդակում էր պահել մոտ 20 օր։

Տեսուչների բացատրական աշխատանքների արդյունքում աղվեսը տեղափոխվել է Ջրվեժի արգելոցապարկային համալիրի հարակից տարածք և բաց թողնվել վայրի բնություն։

Տեսչական մարմինը ևս մեկ անգամ հորդորում է վայրի կենդանիներին չզրկել ազատությունից և բնական միջավայրում ապրելու հնարավորությունից։

--00—ՄՀ