Բերման է ենթարկվել 43-ամյա սպիտակցին, որը Երևանում մի քանի գողություններ էր կատարել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2, 24News

Օգոստոսի 27-ին ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները Հարավարևմտյան թաղամասում հայտնաբերեցին և բաժին բերման ենթարկեցին Սպիտակ քաղաքի 43-ամյա մի բնակչի, որը ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով։

Պարզվեց՝ նա Մալաթիա-Սեբաստիայի և մայրաքաղաքի այլ համայնքներում մի շարք գողություններ է արել։ Խանութներից, բանկից, շտապօգնության կայանից, սննդի ու համակարգիչների սպասարկման կետերից 15 բջջային հեռախոս էր գողացել, մի խանութից, հյուրանոցից ու դեղատնից էլ՝ փող։

43-ամյա տղամարդը ներկայացվել է հետախուզումը նախաձեռնողին։
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։
Նախաքննությունը շարունակվում է։

--00—ԼՄ