Նոր Խաչակապ գյուղում խոշոր հրդեհի հետևանքով մոտ 300 գառ սատկել է

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4, 24News

հասարակական

Սեպտեմբերի 4-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 02։20-ի սահմաններում Արտակագ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Խաչակապ գյուղի 1-ին փողոցում՝ անասնագոմում, կուտակված անասնակեր է այրվում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Հրշեջ-փրկարարները գյուղացիների օգնությամբ վառվող անասնագոմից դուրս են բերել 20-ից ավելի խոշոր եղջերավոր անասունների, սակայն կրակի և ծխի հետևանքով մոտ 300 գառ, այդ թվում՝ մայրացու, ծխահարվել և սատկել է։ 

--0--ԿԿ