Վրաստանում զինված տղամարդը ներխուժել է բանկ, պատնադ վերցրել 15 մարդու

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News

վրաստան

Վրաստանի Կախեթի մարզի Քվարելի քաղաքում զինված տղամարդը ներխուժել է Վրաստանի բանկի մասնաճյուղ: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով երկրի ՆԳՆ-ին։

«ՆԳՆ աշխատակիցները մոբիլիզացվել են Քվարելիի Չավչավաձե փողոցում: Նախնական տվյալներով՝ զինված տղամարդ է ներխուժել բանկի մասնաճյուղ: Ոստիկանության աշխատակիցները հաղորդում ստանալուց անմիջապես հետո մեկնել են դեպքի վայր»,- հստակեցրել են նախարարությունից։

ՌԻԱ Նովոստի-ի հաղորդմամբ՝ հանցագործը պատանդ է վերցրել 15 մարդու։ «Վրաստանի բանկ» ներխուժած անձը պահանջել է կես միլիոն լարի պատնադների հետ փոխանակելու համար։

Ըստ Ռուսթավի 2 վրացական հեռուստաալիքի՝ բանկի ներսում է շուրջ 15 մարդ։

--00—ՄՀ