Ատրճանակով զինված տղամարդը փորձել է մտնել ՌԴ պաշտպանության նախարարության շենքի տարածք

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News

rd_pn2-2-822x508

Ատրճանակով զինված տղամարդը փորձել է մտնել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության շենքի տարածք: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Ատրճանակով ոչ ադեկվատ վիճակում գտնվող տղամարդը փորձել է ներխուժել նախարարության տարածք, միևնույն ժամանակ նա բարձր բղավել է և ձեռքերը թափահարել։

Օրինախախտին օպերատիվ կերպով բերման են ենթարկել, նա չի կարողացել բացատրել արարքի դրդապատճառը»,-ասված է հաղորդագրության մեջ։

Միջադեպի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։

--00—ՅՄ