Թուրքիայում զինված հարձակում է տեղի ունեցել ընդդիմադիր կուսակցության գրասենյակի մոտ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News

photo_2023-04-06_17-15-26

Ապրիլի 6-ին Թուրքիայում զինված հարձակում է տեղի ունեցել ընդդիմաադիր քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP) Ստամբուլի գրասենյակի մոտակայքում, գրում է ermenihaber.am-ը։

Ինչպես նշել է կուսակցության գրասենյակի անվտանգության աշխատակիցը, հնչել է 6-7 կրակոց:

Կուսակցության Ստամբուլի նահանգային գրասենյակի ղեկավար Ջանան Քաֆթանջըօղլուի խոսքերով, հարձակումը փորձել են իրականացնել կուսակցության շենքի վրա:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ