Թուրքիան Արցախի ժողովրդի դեմ իր հարձակումները շարունակում է ուրիշ մեթոդով․ Դեմիր Սյոնմեզ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News

Screenshot 2023-04-18 160558
Ermenihaber.am-ի զրուցակիցն է քաղաքական հայացքների համար 1990թ. Թուրքիայից արտաքսված և Շվեյցարիայում հաստատված ֆոտոլրագրող, մարդու իրավունքների պաշտպան հայ-քրդական ծագմամբ Դեմիր Սյոնմեզը:

Ո՞վ է նա

Դեմիր Սյոնմեզը ծնվել է Էրզրումում: Որպես քաղբանտարկյալ մի քանի անգամ ազատազրկվել է: Բանտից դուրս գալուց հետո` 1986-1990թթ. ուսանել է Անատոլիայի համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում: 1994. մի խումբ ընկերների հետ հիմնել է «Ժնևի մշակույթի տունը»:  Սյոնմեզը շվեյցարական ամենահայտնի թերթերից մեկում`«Tribune de Geneve»-ում, հրապարակել է շուրջ 1500 հոդված: Անդամակցում է «Լրագրողներ առանց սահմանների», «Լրագրողների միջազգային դաշնություն», «Եվրոպայի մամուլի դաշնություն», «Շվեյցարիայի մամուլի արհմիություն» կազմակերպություններին:

Դեմիր Սյոնմեզը «Photography Geneva» կայքում տեղադրում է իր հեղինակային լուսանկարները, ինչպես նաև վարում բլոգ։ Նա Ermenihaber.am–ին է տրամադրել արցախյան 44-օրյա պատերազմի վերաբերյալ իր «Վիրավոր արծիվ» գրքի շապիկի լուսանկարը

Դեմիր Սյոնմեզը պատերազմի օրերին այն քիչ լրագրողներից է եղել, ով գտնվել է Արցախում, իսկ պատերազմից հետո առաջինն է եղել Շվեյցարիայում, որ հրատարակել է 44-օրյա պատերազմի մաս գիրք ֆրանսերեն և անգլերեն լեզուներով։ Ավելի ուշ արդեն Հայաստանում հրատարակվել է գրքի հայերեն տարբերակը։ Գրքում տեղ գտած 4 լուսանկար 3 ամիս շարունակ ցուցադրվել է Շվեյցարիայի ազգային թանգարանում։

– Հարգելի՛ Դեմիր Սյոնմեզ, ինչպես եք գնահատում 2021-ից սիզբ առած Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Մոտ ժամանակներս կոնկրետ արդյունքներ սպասո՞ւմ եք:

– Երկրների միջև հարաբերությունների կարգավորման ժամանակ անհրաժեշտ է նայել երկրների համակարգերին: Թուրքիայի Հանրապետությունը, ինչպես բոլորս գիտենք, ցեղասպանությունների, հերքումների, մեկ ազգ, մեկ պետություն և մեկ հայրենիք փիլիսոփայության վրա է կառուցված: Նորմալ հարաբերություններ սպասել մի երկրից, որի հիմքերը ճիշտ չեն դրվել, արդեն իսկ հավանական լինել չի կարող: Մի երկրից, որը ժողովրդավար չէ, տարբեր ինքնությունների, տարբեր հավատքների, ամեն տեսակ կյանքի և կարծիքի նկատմամբ հարգանք չի տածում, սպասել, որ այլ երկրների և ժողովուրդների հետ խաղաղության մեջ կլինի ու նորմալ հարաբերություններ կզարգացնի, տվյալ երկրի էությանը հակառակ է

Կարճ ասած՝ մի երկիր, որը չի կարողանում իր ժողովրդի հետ խաղաղության մեջ ապրել, կարո՞ղ է այլ երկրների, ժողովուրդների հետ խաղաղության մեջ լինել և բնականոն հարաբերություններ զարգացնել: Իր հիմնադրման 100-րդ տարին դիմավորող թուրքական պետությունը 100 տարվա ընթացքում հակադեմոկրատական և ռազմաֆաշիստական բռնապետություններով է ղեկավարվել: Սրա վրա հիմնվելով` չեմ կարող ասել, թե սպասում եմ կոնկետ դրական զարգացումներ Հայաստան-Թուրքիա հարաբերություններում

Անշուշտ, երկրների միջև հարաբերությունները որոշակիացնող մի քանի գործոններ կան՝ տնտեսական, քաղաքական, աշխարհաքաղաքական, համաշխարհային և տարածաշրջանային հավասարակշռություններ և պատմական հարաբերություններ:

Որոշ գործընթացներում Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման քայլերը հենց վերևում նշածս պատճառներով են օրակարգ մտնում և շատ արագ դուրս գալիս: Այս հանդիպումները կարող ենք գնահատել որպես միջազգային դիվանագիտական տակտիկաներ: Մեկ քայլ առաջ, երկու քայլ ետ, հարաբերությունների կարգավորման ուղղությամբ 100 տարվա կրկնությունից բացի այս գործընթացում այլ իմաստ չկա

– 2020-ի պատերազմից հետո էլ ադրբեջանական կողմը կրկին հարձակվել է, մի շարք պատերազմական հանցանքներ գործել, այդ թվում գերեվարած հայ զինվորների սպանություններ և այլն: Ամիսներ շարունակ փակ է պահում Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը: Իսկ Թուրքիան պաշտոնապես իր աջակցությունն է հայտնում Ադրբեջանին Լաչինի միջանցքի փակման թեմայի վերաբերյալ: Ձեր կարծիքով Թուրքիայի այս պահվածքը չի վնասում վերոհիշյալ կարգավորմանղ գործընթացին:

– Ինչպես արդեն նշեցի, հարաբերությունների կարգավորման ուղղությամբ արված որոշ քայլեր գնահատվել են որպես դիվանագիտական տակտիկա: Ինչպես Դուք նշեցիք, 2020-ի արցախյան պատերազմից հետո է սկսվել հայ-թուրքական կարգավորման գործընթացը: Քանի դեռ պատերազմի վերքերը չեն լավացել, Թուրքիայի արած այս քայլը որքանո՞վ կարող է իրական լինել:

Թուրքիան այս պատերազմում այն կողմերից մեկն էր, որը հայ ժողովրդի դեմ մի նոր ցեղասպանական ծրագիր իրականացնելու համար պատերազմի հրամանատարական կետերում և՛ մարտադաշտում ռազմական բոլոր հնարավորություններով պատերազմել է: Հայ ժողովուրդը 44 օր շարունակ ոչ միայն կռվել է ՆԱՏՕ-ի 2-րդ ամենամեծ ռազմական ուժի դեմ, այլև Թուրքիայի Հանրապետության կողմից սնվող ջիհադիստների, Իսրայելի զարգացած ռազմական տեխնոլոգիայի դեմ։

Եվ փաստորեն ողջ աշխարհի անձայն և անարձագանք հայացքների ներքո հազարավոր հայ երիտասարդներ սպանվեցին։ Երբ Արցախի հողերը բռնազավթվում էին, տասնյակ հազարավոր հայեր իրենց հողերը ստիպված եղան լքել: Իսկ Թուրքիան ամեն առիթով Լեռնային Ղարաբաղի (Արցախ) պատերազմը հայտարարում է իբրև իր հաղթանակ:

Բացեիբաց հայտնում են, որ պատերազմող կողմերից մեկն իրենք են եղել: Իսկ Ադրբեջանի նախագահ բռնապետ Ալիևն այս պատերազմի տնտեսական գինը թուրքական պետությանը, Էրդողանին վճարել է և շարունակում է վճարել նավթի ու գազի վաճառքից ստացված միլիարդավոր դոլարներով:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ