Ադրբեջանը Հայաստանի ու Արցախի ողջ բնակչության նկատմամբ տանում է ցեղասպան քաղաքականություն

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13,  24News

ՄԻՊ

 

Ադրբեջանակական զինված ուժերը մարդկանց խոշտանգելուց, գլխատելուց և տանջելուց բացի, անարգել ու ոչնչացրել են Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց, Մեխակավանի Զորավոր Սուրբ Աստվածածին, Մատաղիսի Սուրբ Եղիշե և այլ հայկական եկեղեցիներ, Թալիշի, Հադրութի, Շուշիի և այլ հայկական խաչքարեր: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Մարդու իրավունքների պաշտպանը և կից տեսանյութ հրապարակել։

«Պատճառը պետական հովանավորչությամբ ատելության ու թշնամանքի ադրբեջանական քաղաքականությունն է, որ էթնիկ պատկանելիությունից բացի ունի նաև կրոնական հիմք: Շատ են դեպքերը, երբ մարդկանց նկատմամբ դաժանությունների տեսանյութերում ադրբեջանական զինծառայողները գործում են կրոնական մոլեռանդության շարժառիթով:

Ակնհայտ է, որ Ադրբեջանի պետությունը Հայաստանի ու Արցախի ողջ բնակչության նկատմամբ տանում է ցեղասպան քաղաքականություն էթնիկ և կրոնական հիմքերով:

Անգլերենով իմ հատուկ ելույթը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ «Միջազգային կրոնական ազատություն և խաղաղություն» վերտառությամբ հեղինակավոր համաժողովին»:

--00—ՄՀ