Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի փոխվարչապետները կհանդիպեն հոկտեմբերին

ԵՐԵՎԱՆ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27,  24 News

էշ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարևոր է համարում Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի փոխվարչապետների մակարդակով համագործակցության եռակողմ ձևաչափը՝ Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման համար:

Թուրքական Anadolu գործակալությանը տված հարցազրույցում Ալիևն ասել է, որ եռակողմ խմբի հաջորդ հանդիպումը նախատեսվում է հոկտեմբերին։

«Այս խմբում աշխատանքներ են տարվել Զանգեզուրի միջանցքի բացման ուղղությամբ, սակայն հունիսի սկզբին Հայաստանը դադարեցրեց իր մասնակցությունն այս խմբին `կապված ընտրությունների հետ: Հունիսին այնտեղ ընտրություններ անցկացվեցին, և խումբը կրկին հանդիպեց օգոստոսի կեսերին: Նրանք կրկին կհանդիպեն հաջորդ ամիս: Կարծում եմ, որ այս խումբը կարևոր ձևաչափ է, քանի որ թեև արդյունք չկա, բայց կա շփում: Այս իրավիճակում շփումն անհրաժեշտ գործիք է, և շատ հարցեր կարող են լուծվել այդ շփումների օգնությամբ»,- նշել է նա։

 --00—ՄՀ