Արաբկիրում առկա 388 աղբամուղից արդեն իսկ փակվել է 210-ը

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4,  24 News

աղբամուղ

Բազմաբնակարան շենքերում սանիտարահիգիենիկ պայմանները պահպանելու, մուտքերը գարշահոտությունից, առնետներից ու միջատներից ազատելու նպատակով Արաբկիրում և մայրաքաղաքի այլ վարչական շրջաններում ընթանում են աղբամուղների փակման աշխատանքներ: Այս մասին հայտնում են Արաբկիր վարչական շրջանից:

Տասնամյակներ շարունակ խնդրին բախվող՝ հատկապես ցածր հարկերում բնակվող քաղաքացիները վերջապես կազատվեն հակասանիտարական պայմաններում ապրելու տհաճությունից: Ի դեպ, աղբատար խողովակների փակումից հետո առնետների առկայությունը մուտքերում չափազանց տհաճ, սակայն ժամանակավոր երևույթ է: Աղբատարների փակմանը զուգահեռ՝ հարկերում և միջհարկային տարածքներում կեր փնտրող առնետներին վերացնելու նպատակով իրականացվում է դեռատիզացիա, որի ազդեցությունը նկատելի է դառնում մի քանի օրվա ընթացքում:

Արաբկիրում առկա 388 աղբամուղից արդեն իսկ փակվել է 210-ը: Շքամուտքերի էսթետիկ և սանիտարական վիճակը կարգավորելուն ուղղված չափազանց կարևոր գործընթացը շարունակվում է:

--00--ԱԹ