Երևանում 14-ամյա տղայի են դանակահարել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

դանակահարություն

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Տիգրանյան 5 շենքի բակի այգուց  «կրծքավանդակի ձախ կեսի թիկունքային շրջանի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ Հերացու անվան հիվանդանոց է տեղափոխվել տղա երեխա, տեղեկացնում է shamshyan.com–ը։

Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Քանաքեռ-Զեյթուն  բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատուի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ վիրավորը 14-ամյա Գոռ Ա.-ն է: Բժիշկների շնորհիվ հնարավոր է եղել փրկել երեխայի կյանքը: Այս պահին դեպքի վայրում աշխատում են ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները:

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։

--00--ԱՀ