Մարիամին ու Շուշանին ֆունդամենտալ արժեք եմ փոխանցել. հուսամ՝ Արփիի հետ էլ կհասցնեմ խոսել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

Աննա Հակոբյան

Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը՝ հրապարակելով կրտսեր դստեր՝ Արփիի լուսանկարները: 

«Ես Մարիամին ու Շուշանին մի ֆունդամենտալ արժեք եմ փոխանցել, այն, որ սեփական արժանապատվությունը, բարոյականությունը և, ի հեճուկս կյանքում հանդիպող բոլոր ճղճիմ երեւույթների, միշտ բարձունքում մնալը վեր է ամեն ինչից, այդ թվում՝ մեր իսկ ցանկություններից ու էմոցիաներից։

Հույս ունեմ՝ կհասցնեմ Արփիի հետ էլ այս մասին խոսել»,- գրել է նա:

Արփի

--00--ԱԹ