Արարատյան դաշտում հոկտեմբերի 21-ից կանխատեսվում է 0-ից ցածր ջերմաստիճան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News

14

ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ Արարատյան դաշտում սպասվում է 0 աստիճանից ցածր ջերմաստիճան։

«Ուշադրություն

Հոկտեմբերի 21-ի լույս 22-ի գիշերը և 22-ի լույս 23-ի գիշերն Արարատյան դաշտում` հատկապես Արմավիրում, օդում կանխատեսվում է մինչև -1, հողի մակերևույթին` -3․․-4 աստիճան ցուրտ»,-գրում է նա։

--00—ԼՄ