Պոլիկլինիկաներում պատվաստումային գործընթացը կատարվում է նաև շաբաթ և կիրակի օրերին

ԵՐԵՎԱՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 4,  24 News  

շրջայց

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը, նախարարի խորհրդական Արազ Չիլոյանը և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը հերթական աշխատանքային շրջայցն են կատարել Երևանի քաղաքապետարանի ենթակայության «Թիվ 15 պոլիկլինիկա» և «Թիվ 19 պոլիկլինիկա» ՓԲԸ-ներ: Շրջայցի ընթացքում պետական պաշտոնյաները հետևել են պատվաստման գործընթացին, լսել են քաղաքացիների առաջարկություններն ու խնդիրները:

Նշենք նաև, որ Երևանի քաղաքապետարանի ենթակայության պոլիկլինիկաներում պատվաստումային գործընթացը կատարվում է նաև շաբաթ և կիրակի օրերին՝ ժամը 10:00-ից-16:00-ն:

ՀՀ առողջապահության նախարարությունից էլ տեղեկացնում են, որ մայրաքաղաքում COVID-19-ի դեմ պատվաստումներ կարելի է իրականացնել նաև շարժական կայաններում և տեղակայման այլ վայրերում՝ հետևյալ հասցեներով.

Հյուսիսային պողոտա («Տաշիր Սթրիթ» առևտրի կենտրոնի ներքևի հատված)` 12:00-16:30

ԵՊՀ` 11:30-15:30

«Մալիբուի» հարակից տարածք (Թիվ 2 պոլիկլինիկա)` 13:00-17:00

--00--ԱԹ