Երևանյան 9 պոլիկլինիկաներում տեղադրվել են հերթերի կառավարման համակարգեր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 28, 24news

քաղ

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ բնակիչների սպասարկումն առավել արդյունավետ դարձնելու նպատակով երևանյան 9 պոլիկլինիկաներում տեղադրվել են հերթերի կառավարման համակարգեր։

Մինչև տարեվերջ էլեկտրոնային համակարգը կներդրվի բոլոր պոլիկլինիկաներում: 

 Համայնքն այսօր արդեն քայլեր է ձեռնարկում էլեկտրոնային դարձնել նաև բժշկական ամբուլատոր քարտերն ու դեղատոմսերի դուրսգրումը:

--00—ԼՀ