Վերականգնվել է Տաթև-Աղվանի հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի մասը

ԵՐԵՎԱՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 5,  24 News

ճանապարհ

Համաշխարհային բանկի «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման» ծրագրով վերականգնվել է Հ-46-Խոտ գյուղի մոտ 2կմ ճանապարհահատվածը, տեղեկանում ենք ՀԲ-ի ֆեյսբուքյան էջից։

Ճանապարհահատվածն սկսվում է Տաթև-Աղվանի հանրապետական նշանակության ավտոճանապարհի՝ Շինուհայր բնակավայրի սկզբնամասից, անցնում Խոտի կենտրոնական փողոցով և հասնում մինչև դպրոցի մուտքը:

Բարեկարգվել է նաև դպրոցի հարակից տարածքը։

--00—ՄՀ