Շատ չնչին է դեպի Չինաստան ծառայությունների արտահանումը․Վահան Քերոբյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 6, 24News

Տնտեսական

Չինաստանը Հայաստանի համար հիմնական արտահանման ուղղությունների ցանկում է, սակայն ծավալային առումով ապրանքների արտահանումը կազմում է շուրջ 300մլն դոլար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Շատ չնչին է նաև դեպի Չինաստան ծառայությունների արտահանումը, եթե հաշվի առնենք այն չիրացված ներուժը, որ առկա է այդ հսկայական շուկայի հետ մեր փոխհարաբերություններում։

Այսօր մասնակցել եմ «Արտահանիր դեպի Չինաստան – մեծ նպատակներ և մեծ ձեռքբերումներ» միջոցառմանը, որը կազմակերպել է Թոդ Ֆաբաքերն ու իր թիմը, ով Գյումրիում խոշորագույն Digital Pomegranate ԻՏ ընկերության և Distrikt քաղաքաշինական ծրագրի հեղինակն է։

Digital Pomegranate-ը բացառություն է այս համատեքստում, քանի որ իր հաճախորդների մեծ մասը հենց չինական ընկերություններ են։

Նման նախաձեռնությունները շատ կարեւոր են մեր չինական օրակարգը ձեւավորելու եւ այսօրվա իրավիճակի մեջ բեկում մտցնելու համար։ Մենք պատրաստ ենք աջակցել արտահանման շուկաների բացահայտմանն ու բազմազանեցմանն ուղղված ցանկացած նախաձեռնության»,-գրել է նա։

--0--ԿԿ