Զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով զինվոր է զոհվել

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 7,  24 News

զոհ

Նոյեմբերի 7-ին՝ ժամը 04:20-ի սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված ՊՆ N զորամասի մարտական հենակետում զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ, 2001թ. ծնված Գրիգոր Սահակի Վարդանյանը:

Տարվում է քննություն` դեպքի մանրամասները լիարժեք պարզելու համար:

 --00—ՄՀ