Արդեն նույնիսկ ՄԽ համանախագահների ձևաչափով Արցախը մղվում է երկրորդ պլան

ԵՐԵՎԱՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 11,  24 News  

Դերենիկ

«Լույս» հիմնադրամի ավագ հետազոտող Դերենիկ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«Պարզվում է` երեկ Ֆրանսիայում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներն են հանդիպել` Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ։ Ու նորից դրա մադին իմանում ենք Ադրբեջանի ԱԳՆ֊ից. հանդիպման մասին տեղեկությունը երեկ ուշ երեկոյան է ներկայացրել այդ երկրի ԱԳՆ֊ն։

Հայաստանի Արտգործնախարարությունը, Մինսկի Խումբը դեռևս ոչինչ չեն հայտնել, միայն առավոտյան «կիսապաշտոնական» Հայկական ժամանակն է հաստատել հանդիպման փաստը։

Ավելին, ըստ Ադրբեջանի ԱԳՆ֊ի և ՀԺ֊ի տարածած տեղեկատվության` կողմերը քննարկել են պաշտոնական Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը։ Թեև ՀԺ֊ն գրում է, որ կողմերը նաև քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը, սակայն այս մասին լուռ են թե մեր ԱԳՆ֊ն, թե Ադրբեջանի ԱԳՆ֊ն։

Ստացվում է, որ արդեն նույնիսկ ՄԽ համանախագահների ձևաչափով Արցախը մղվում է երկրորդ պլան, և առաջնային է դառնում հայ֊ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը, այնինչ Մինսկի խումբը ստեղծվել էր հենց Արցախի հարցի կարգավորման նպատակով»։

--00—ՄՀ