Բաքվից զանգեցի տուն՝ պարզվեց զույգ աղջիկ եմ ունեցել. նախկին ռազմագերի Պերճի հուշերը

ԵՐԵՎԱՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 13,  24 News  

Բաքվից զանգեցի տուն՝ պարզվեց զույգ աղջիկ եմ ունեցել:   24 TV֊ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նախկին ռազմագերի Պերճ Ավետիսյանը պատմեց իր հուշերի և ապրումների մասին։

Պատերազմի ժամանակ նա զորակոչվել է բանակ, մարտական գործողություններին մասնակցել է Մատաղիսում, որտեղ էլ նահանջի ժամանակ իր ընկերների հետ միասին ետ է մնացել հիմնական զորքից, մոլորվել և ի վերջո տեղակայվել զորամասում։ Մեր հետ զրույցում Պերճը նշեց, որ ինքը վերջին հայն է, որը դուրս է եկել Մատաղիսից։ Ի դեպ նա և իր ընկերները գերեվարվել են հենց այդտեղից։

Պատմելով մանրամասները՝ նա նշեց, որ իրենք շրջափակված էին և զորամասի բունկերում էին մնում։ Նրանք կարող էին ամեն ինչ պայթեցնել, բայց ադրբեջանցի մի սպա զենքերը վայր է դրել և ասել, թե չեն ուզում իրենց սպանել։

Մանրամասները՝ տեսանյությում։

--00—ՄՀ