Մոսկվայում Արմեն Ջիգարխանյանի մահվան տարելիցին բացվել է նրա հուշարձանը

ԵՐԵՎԱՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 14,  24 News  

․

Մոսկվայի Վագանկովսկու գերեզմանատանը ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի մահվան տարելիցին բացվել է նրա հուշարձանը:

Հուշարձանի հեղինակներն են Ռուսաստանի և Հայաստանի վաստակավոր նկարիչներ Վահե եւ Միքայել Սողոյանները:

Հուշարձանն իրենից ներկայացնում է Ջիգարխանյանին, որը նստել է գրանիտե պատվանդանի վրա: Արձանի նախատիպն էր Ջիգարխանյանի դերը Մայակովսկու անվան թատրոնում «Սոկրատեսի հետ զրույցներ» ներկայացման մեջ:

Արարողության համար հավաքվել էին Արմեն Ջիգարխանյանի հարազատները, բարեկամները, ընկերները, գործընկերներն ու ուսանողները:

--00--ԱՀ