Պատերազմից հետո տանտիրոջ մոտ մնացած 453 փամփուշտը ոստիկանությունն առգրավել է

ԵՐԵՎԱՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16,  24 News

Հաստատված կարգի համաձայն` զենք պահելու և կրելու իրավունք ունեցող քաղաքացիների բնակարաններում, տարեկան մեկ անգամ, ոստիկանության տեսուչը ստուգում է զենքի առկայությունն ու պահպանման պայմանները, կազմում համպատասխան արձանագրություն: Նոյեմբերի 12-ին ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները ստուգել են որսորդմիության անդամ Այգեպար գյուղի բնակիչներից մեկի տանը զենքի պահման մետաղյա պահարանը, որտեղ հայտնաբերվել է ապօրինի պահվող 7,62 մմ տրամաչափի ինքնաձիգի 453 փամփուշտ:
Ըստ տանտիրոջ՝ փամփուշտներն իրենն են, մնացել են 44-օրյա պատերազմից։
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության։
Հանգամանքները պարզվում են։ Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։   
--00—ՄՀ